-
30.01.2020|
20:02
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հայտարարել է. «2020-ի հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ «անհամաչափ ուժեղ հակահարված տալ» ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին` ի պատասխան վերջինիս հայտարարությանը՝ զրպարտության համար Ն.Փաշինյանին դատական պատասխանատվության կանչելու մտադրության մասին։
-
30.01.2020|
20:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն՝ քննարկելու գույքահարկի նոր համակարգի ներդրման աշխատանքների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են, որ արդեն իսկ գնահատվել են հանրապետությունում բոլոր տեսակի անշարժ գույքերն ըստ տեսակների:
-
30.01.2020|
20:00
Իսրայելի վարչապետը ժամանել է Մոսկվա՝ նախագահ Պուտինի հետ քննարկելու Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագիրը:
-
30.01.2020|
20:00
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում 10 տարի առաջ մահացած Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի և պարտավորեցրել Սարիբեկյանների ընտանիքին վճարել 60.000 եվրո:
-
30.01.2020|
19:58
«Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը կարող է և պետք է լուծվի սահմանադրական փոփոխությունների արդյունքում», - այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
-
30.01.2020|
14:46
ԵԱՏՄ-ում մտադիր են իջեցնել երրորդ երկրներից ապրանքների անմաքսատուրք ներմուծման շեմը: Այս հարցը քննարկվելու է հունվարի 31-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցելու են ԵՏՄ երկրների վարչապետները: Ռուսաստանն առաջարկում է աստիճանաբար իջեցնել շեմը՝ 2022-ին դարձնելով 20 եվրո:
-
30.01.2020|
14:45
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) տարեկան միջոցառմանն ու հանդես եկել ծավալուն ելույթով։
-
30.01.2020|
14:45
«Փաստը» գրում է. «Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելն էր, որն ավելի կհեշտացներ կուսակցությունների մուտքը խորհրդարան, ընտրությունների ողջ ընթացակարգում հստակություն ու ավելի պարզություն կմտցներ։
-
30.01.2020|
14:44
«Փաստը» գրում է. «ՀՀ-ում իշխանափոխությունից հետո իշխանության սատելիտների և իշխանամերձ շրջանակների կողմից տարբեր առիթներով «քննադատվում» է այն հանգամանքը, որ մի շարք առանցքային պաշտոններում շարունակում են մնալ, այսպես կոչված, «նախկինները»։
-
30.01.2020|
14:43
«168 ժամը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կապանի ասուլիսի ժամանակ Արցախի բանակցային գործընթացների վերաբերյալ հնչեցրած մոտեցումներն ու մամուլից մեջբերումները բավական լուրջ մտահոգություններ են առաջացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանում։